ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Ինչո՞ւ արժե ավելի հաճախ բալ եւ կեռաս ուտել. news.am
Բալի ու կեռասի մեջ կան օգտակար նյութերն օրգանիզմը պաշտպանում են բորբոքումներից, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղային հիվանդությունների ու ուղեղի պաթոլոգիաների: Այս մասին պատմում է Тhe Journal of Nutrition գիտական ամսագիրը:
Բալի գործածումը նվազեցնում է բիոմարկերների մակարդակը, որոնք կապակցված են քրոնիկ բորբոքային հիվանդությունների հետ, ասվում է ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Բալի ու կեռասի դրական ազդեցությունն օրգանիզմի վրա մասնագետները կապում են դրանցում վիտամին С-ի ու ռուտինի առատ պարունակության հետ՝ այդ նյութերի կոմբինացիան ամրապնդում է անոթների պատերը, այդպիսով նվազեցնելով անոթային խանգարումների, երակների լայնացման, տրոմբոֆլեբիտի, միոկարդի ինֆարկտի, ինսուլտի ու հիպերտոնիայի վտանգը:
Մասնագետների խոսքով, բալն ու կեռասը նաեւ պաշտպանոմ են օրգանիզմը բարձր ռադիոակտիվ ֆոնից:
Հետաքրքիր է նաեւ, որ այդ պտուղները պարունակում են մեծ քանակությաան հակաօքսիդանտներ (ռուտին, կատեխին, կվերցետին, ցիտրին, հեսպերիդին, էրիոդիկտիոլ, ցիանիդին, կարոտին) որոնք Р-վիտամինային ակտիվություն ունեն ու օգնում են օրգանիզմին պայքարելու ազատ ռադիկալների դեմ:
Բացի այդ, բալն ու կեռասը համարվում են սննդային բուսական մանրաթելերի՝ բջջանյութի ու պեկտինի արժեքավոր աղբյուր, որոնք կարգավորում են մարսողական տրակտի աշխատանքը: Մինչ այդ արված հետազոտությունները հաստատել են բալի բուժական հատկությունները նաեւ հոդացավերի ու արթրիտի դեպքում եւ հատուկ օգտակարությունն ուղեղի ակտիվության համար: Մասնավորապես պարզվել է, որ այդ պտուղներն ունակ են նվազեցնել Ալցհեյմերի եւ Հենթինգթոնի հիվանդության ախտանիշները:
Հենց այս բոլոր թվարկված հատկանիշների համար մասնագետները խորհուրդ են տալիս տարվա այս եղանակին շատ բալ ու կեռաս ուտել, եթե, իհարկե, որեւէ հակացուցում չունեք:
Կարդացեք նաև
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
07.06.2016 